Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:51

Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և  ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- հաղորդում են գերատեսչությունից:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հոկտեմբերի 23-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի և Իրանի կողմից բեռնափոխադրումների համար ճանապարհային տուրքերը զրոյացնելու որոշման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Թեհրանը և Երևանն աշխատանքային խումբ կձևավորեն Արաքս գետի վրայով սահմանային նոր կամուրջ կառուցելու համար։ Բազրփաշը հայտնել էր նաև, որ Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+