ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատմանն աջակցող «Մեծ յոթնյակ»-ի հայտարարությունը։
«Ողջունելով G7-ի հայտարարությունը, մենք ընդգծում ենք, որ վճռական միջազգային քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար։ Հայաստանը նման պարտավորություն ունի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






