Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:36

Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին․ ԳԴՀ դեսպան

Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին․ ԳԴՀ դեսպան

Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ բնակչության նկատմամբ և իր աջակցությունն է հայտնում բռնի տեղահանվածներին, 
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի և հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերին, փոխանցում է ՀՀ ԱԺ կայքը։ 

Դեսպան Վիկտոր Ռիխտերը  բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները՝ շեշտելով, որ Գերմանիան մշտապես Հայաստանի կողքին է, և բարեփոխումների ճանապարհին աջակցում է Հայաստանին:

«Գերմանիան աջակցում է նաև խաղաղության գործընթացին և աջակից է խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Գերմանիան  հույս ունի, որ երկու կողմերը կհասնեն արդար խաղաղության, որը երկարատև կայունություն կապահովի տարածաշրջանում»,- ասել է դեսպանը և հավելել, որ Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիան և կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական  կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ 

Իր հերթին՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու բարեկամական հարաբերությունները և, անդրադառնալով ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններին, նշել է․ 

«Ռուս խաղաղապահների զորախումբը չի կատարել եռակողմ պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր հայեր, իսկ նրանցից շատերը ենթարկվել են անդամահատումների և անարգումների: Այսինքն՝ տեղի են ունեցել մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներ: Իր  հանցավոր վարքագծով Ադրբեջանը խաթարում է տարածաշրջանի խաղաղությունն ու  կայունությունը՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու  հումանիտար իրավունքները, գոյաբանական սպառնալիք հանդիսանալով ամբողջ հայության համար»,-ասել է Ռուստամ Բաքոյանը։

Նա նաև նշել է, որ պաշտոնական Ադրբեջանի ցինիկ հռետորաբանությունը՝ կապված, այսպես ասած, «Արևմտյան Ադրբեջանի» հետ՝ նկատի ունենալով Հայաստանի  տարածքները Սևանից մինչև Սյունիք,  պետք է զսպել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։ 

Արթուր Հովհաննիսյանն էլ չափազանց կարևոր է համարել վերջերս Կանադայում ստորագրված հայտարարության տեքստը, որտեղ, ըստ էության, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների պահպանմանը։ 

Արթուր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև մեր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը, ինչի նպատակով էլ նախաձեռնվել և մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» անվանումն ստացած նախագիծը, որում ներկայացվում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Այս համատեքստում դեսպան Ռիխտերը տպավորիչ է համարել Հայաստանի ջանքերը՝ նշելով, որ հայկական կողմը, իսկապես, կառուցողական մոտեցում ունի խաղաղության գործընթացին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+