Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:06

Հայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր ասամբլեայի նիստի հեռարձակումից՝ ՄԱԿ-ի կայքում։

Բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մերձավոր Արևելքի հարցով արտահերթ նիստում։ Բանաձևին, մասնավորապես, աջակցել են Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Վրաստանը ձեռնպահ է քվեարկել։ Փաստաթղթին, ընդհանուր առմամբ, կողմ է քվեարկել 120, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45 երկիր։

Ըստ ՄԱԿ-ի կայքի՝ բանաձևն առաջարկվել է Հորդանանի կողմից արաբական մի խումբ երկրների անունից և համահովանավորվել է աշխարհի այլ երկրների կողմից։ Այն պարունակում է կոչ՝ պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և հաստատել մարդասիրական հրադադար։

Փաստաթուղթը կոչ է անում «անհապաղ, տևական և շարունակական մարդասիրական զինադադար, որին պետք է հաջորդի ռազմական գործողությունների դադարեցումը»: Այն նաև պահանջում է կենսական անհրաժեշտության «շարունակական, բավարար և անխոչընդոտ» մատակարարումներ և ծառայություններ խաղաղ բնակիչներին:

Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են արել չեղարկել պաղեստինցի խաղաղ բնակիչներին և ՄԱԿ-ի անձնակազմին, ինչպես նաև մարդասիրական և բուժաշխատողներին Գազայի հարավային հատված տարհանելու Իսրայելի հրամանը:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+