Հոկտեմբերի 23-ին` ժամը 10:05-ին, Իրանի Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Սյունիքում, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ծառայությունից հաղորդում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ, հայտնում է գերատեսչությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







