Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:11

Աշոտյանի առաջարկները Արցախի  լուծարումը չեղարկելու վերաբերյալ

Աշոտյանի առաջարկները Արցախի  լուծարումը չեղարկելու վերաբերյալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով կալանավորվել է պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով և պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առաջարկել է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին:

Նա մի շարք քայլեր է առաջարկել, որոնք կօգնեն պահպանել Արցախի գոյությունը և շարունակել արցախահայության պայքարն իրենց իրավունքների համար:

Աշոտյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը, առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթեր հատկացնել արցախահայերին, Արցախի ԱԺ մակարդակով քննարկել և ընդունել ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթ,  համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը դարձնել «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը:

Աշոտյանը գտնում է, որ Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին, իսկ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:

«Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար»,- կարծում է քաղաքական գործիչը:

Նա այս նպատակների իրագործման կարևոր նախապայման է համարում արցախահայության առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: «Պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն». Աշոտյանը առաջարկներ է ներկայացրել Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ

Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր։ Օգոստոսի 15-ին Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր։

ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք էր առաջադրվել դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+