Իսրայելի և Պաղեստինի հակամարտության հետևանքով Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 330․000-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
Նշվում է, որ Գազայի հատվածում բնակչության զանգվածային տեղահանումը շարունակվում է։ Վերջին մեկ օրում տեղահանվածների ընդհանուր թիվն, ըստ աղբյուրի, ավելացել է 30 տոկոսով և այժմ կազմում է 338 934 մարդ, որոնցից ավելի քան երկու երրորդն ապաստան է գտել ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման Մերձավոր արևելքի գործակալությունում։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







