Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև»,- հայտնում է Interfax-ը։
«Ներկայումս Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հաևանների նկատմամբ անօրինական ու չհիմնավորված տարածքային պահանջների միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը»,- «Ադրբեջան» պաշտոնաթերթի իր հոդվածում գրել է Բայրամովը։
Նա նշել է, որ «անհրաժեշտ է Երևանին խաղաղության կոչ անել, քանի որ տարածաշրջանի բարեկեցության համար այլ այլընտրանք չկա»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







