Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռ չեն այցելել Արցախի գերեվարված ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռ չեն այցելել Արցախի գերեվարված ղեկավարներին

Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ԿԽՄԿ ներկայացուցիչների այց չի եղել, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հարց․ Կարմիր խաչի ներկայայցուցիչներն այցելե՞լ են Ադրբեջանի կողմից գերեվարած Արցախի նախկին նախագահներին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատարին, ԱԺ խոսնակին, ԱԳ նախկին նախարարին։ Եթե այց չի եղել, ապա նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, և, եթե նախատեսվող այցի մասով հստակ ժամկետներ կան, խնդրում եմ նշել։

Պատասխան․ Դեռևս ոչ, սակայն հարցը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Նախապես նաև այս թեմայով չենք անդրադառնում, իսկ հատուկ սահմանված ժամկետներ մեզ տեսակցության հնարավորություն տալու չկան։

Հարց․ ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց վերջին անգամ ե՞րբ են այցելել։

Պատասխան․ Վերջին տեսակցությունը բոլոր հայ պահվող անձանց, որոնց ԿԽՄԿ-ին հաստատել են Ադրբեջանի իշխանությունները, տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին։

Հոկտեմբերի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի ձերբակալության մասին։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին կալանավորելու մասին։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։

Սեպտեմբերի 27-ին գերեվարվելել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վարդանյանը 4 ամսով կալանվորվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+