Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:13

ՄԱԿ առաքելության այցն ուշացած է. հույս ունեմ՝ կարձագանքեն, որ տեղի է ունենում էթնիկ զտում. Խանդանյան

ՄԱԿ առաքելության այցն ուշացած է. հույս ունեմ՝ կարձագանքեն, որ տեղի է ունենում էթնիկ զտում. Խանդանյան

ՄԱԿ-ի գնահատականները շատ երկիմաստ են և շատ ուշացած, ԱԺ-ում լրագրողներին ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով՝ մեր հայացքները մեր գործընկերներին ենք ուղղում ու շարունակաբար աշխատանք ենք տանում:

«Տասը ամիս շարունակ մենք ասել ենք, որ Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել ՄԱԿ-ի գործակալություններին գնալ ԼՂ և տեղում փաստահավաք գործունեություն իրականացնել ու արձանագրել իրավիճակը, բայց ըստ էության՝ այդ հորդորներն ու կոչերը տեղ չեն հասել հանգամանքների բերումով»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ՄԱԿ-ի ձևակերպումը նորմալ չէ, տարակուսանք և ափսոսանք է առաջացնում, իսկ էթնիկ զտումը միայն ավերածությունների մասին չէ:

«Այդ մարդկանց կարող էին ոսկե մեքենաներով փոխադրել Հայաստան, բայց այդ մարդիկ Հայաստան են եկել կրակների ներքո և ռազմական ագրեսիայի հետևանքով՝ 10 ամիս շարունակ տևող բլոկադայի և հումանիտար ճգնաժամի հետևանքով»,- արձանագրեց Խանդանյանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի առաքելության տարածաշրջան մեկօրյա այցից հետո, ասված է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-ից 1000 հայ։ Նշվում է, որ հոկտեմբերի 1-ի այցի ընթացքում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորած առաքելությունը նպատակ ուներ տեղում գնահատել իրավիճակը և բացահայտել թե՛ մնացած, թե՛ տեղահանված բնակիչների մարդասիրական կարիքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+