Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:17

Ստեֆան Դյուժարիկը հայտնել է ՄԱԿ-ի առաքելության ԼՂ ժամանման ժամկետները

Ստեֆան Դյուժարիկը հայտնել է ՄԱԿ-ի առաքելության ԼՂ ժամանման ժամկետները

ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կժամանի այս շաբաթավերջին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Առաքելությունը տեղի կունենա հանգստյան օրերին», — ասել է նա: Նրա խոսքով, առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի միջև։ Առաքելությունը կգլխավորի ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես նաև Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը: Առաքելության կազմում կներառվեն OCHA-ի տեխնիկական թիմը և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ:

«Մենք այնտեղ մուտք չունենք մոտ 30 տարի։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասնել այնտեղ»,- ասել է Դյուժարիկը` նշելով, որ առաքելությունը Ղարաբաղ կժամանի Ադրբեջանից օդային ճանապարհով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում գտնվելու ժամանակ առաքելությունը կգնահատի իրավիճակը տեղում և կորոշի ինչպես մնացածների, այնպես էլ տարածաշրջանից հեռացողների հումանիտար կարիքները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է «մի քանի օրվա ընթացքում» ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին թույլ տալ մտնել Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել էր, որ Բաքուն համաձայնել է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+