Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:52

«Սալյամիի մարտավարություն»․ փորձագետը կանխատեսել է Գրանադայում նախատեսված հանդիպման արդյունքները

«Սալյամիի մարտավարություն»․ փորձագետը կանխատեսել է Գրանադայում նախատեսված հանդիպման արդյունքները

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են հայտնել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացնելու մասին։ Հանդիպման սպասելիքների և կանխատեսումների մասին Armenia Today-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Մասնագետի կարծիքով՝  ԼՂ հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունն ուղղակի ընդունելու է Ադրբեջանի բոլոր պահանջները։ «Ամեն ինչ այդպես է ընթանալու, ես չեմ տեսնում, որ այնտեղ բանակցություն է լինելու որևէ հարցով․ ժողովրդի իրավունքներ կամ նույնիսկ ազատ տեղաշարժ»,- ասաց Միքայելյանը։

Տեսնում ենք, որ մարդկանց պատժում են, և ՀՀ իշխանութունը դրա դեմ ոչ մի բան չի անում, այսինքն՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ու հարյուրավոր մարդկանց ևս ուզում են ձերբակալել, ասաց նա։

«Եթե այս հարցը չի լուծվում, ապա մնացած հարցերի մասին անիմաստ է խոսել, չեմ կարծում նաև, որ դրանց լուծման մասին խոսք է լինելու։ ՀՀ իշխանությունն ուղղակի ճանաչելու է այն ամենն ինչ Ադրբեջանը կպահանջի»,- ասաց փորձագետը։

Միքայելյանի համոզմամբ՝ այս պահին օրակարգում նոր կապիտուլիացիայի նախապատրաստությունն է, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը։

«Այս խաղաղության կամ հանձնվողականության օրակարգը դեռ իրավական ուժ չի ստացել։ Սա ընդամենը խոսույթ է, նույն Փաշինյանը միայն խոսքի մակարդակով է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ հիմա խոսք է գնում այն մասին, որպեսզի դա արդեն ճանաչվի որևէ իրավական ուժ ունեցող փաստաթղթի միջոցով»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ դեռ այդ գործընթացն ավարտին չի հասցվել որոշակի փուլեր են պետք, կոնսուլտացիաներ։ Այդ կոնսուլտացիաներից մեկը լինելու է նաև սպասվող հանդիպումը Գրանադայում։ 

Ինչ վերաբերվում է Էրդողանի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մերժման դեպքում կարող է անցնել Իրանով՝ շրջանցելով ՀՀ-ն, Միքայելյանն ասաց․

«Ես կարծում եմ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հռետորաբանության մեջ ՀՀ-ի հանդեպ թուլացում նկատելը սխալ է, նման բան գոյություն չունի։ Այն, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել նաև Իրանի տարածքով, ընդամենը խոսք է, որն ի դեպ առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է, դրա մասին ասվել է նաև մինչև այդ։ Օրական կտրվածքով հռետորաբանության փոփոխությունը հաստատ ոչ մի տեղ չի տանում։ Իրականությունն այն է, որ դա «սալյամիի մարտավարություն» է»,- նշեց Միքայելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը մեկ օրում փոխվել չի կարող, և պետք չէ տրվել այդ կեղծիքին։ Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի հանդեպ միասնական է և համաձայնեցված, ի դեպ՝ մշակված Թուրքիայում, ոչ թե Ադրեբջանում։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+