Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:02

ՔԿ-ն հայտնել է Հովիկ Աղազարյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին

ՔԿ-ն հայտնել է Հովիկ Աղազարյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին

Քննչական հայտնել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հովիկ Աղազարյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Նրա ինքնությունը չի հաղորդվում, նշվում են միայն սկզբնատառերը՝ Ա.Գ.։

Քննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին զինվորական պանթեոնում բանավոր վիճաբանություն է ծագել ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի, Հովիկ Աղազարյանի և քաղաքացիների միջև, որի ժամանակ քաղաքացիներից մեկը հարվածել է Աղազարյանին։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով  (քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը մի խումբ անձանց կողմից, պատժվում է մինչև 1 տարի ազատազրկմամբ) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։

Գերատեսչությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մնացած մասնակիցներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+