Երևանում սեպտեմբերի 22-ին, 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, սեպտեմբերի 23-25-ը՝ 13-16մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







