Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք, հայտնել են առողջապահության նախարարությունից։
Նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։
16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
Երևանում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և Հայաստանում իշխանափոխություն պահանջող ցուցարարների միջև, որոնց ընթացքում ՀՀ ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնային նռնակներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






