Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը ՄԻԵԴ-ում է. որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին

Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը ՄԻԵԴ-ում է. որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին

Օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը դիմում է ուղարկել Եվրոպական դատարան, գրում է News.am-ը։

Դիմումն ուղարկվել է սեպտեմբերի 6-ի երեկոյան:

«7 աշխատանքային օրերի ընթացքում Եվրոպական դատարանը կհրապարակի որոշումը: Հիմա սպասման մեջ ենք»,- նշել է Սահակյանը:

Օգոստոսի 18-ին արցախցի երիտասարդները Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու պահանջով ակցիա են իրականացրել նաև ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ։ Օգոստոսի 19-ին Հելենի հարազատները դիմել են ԿԽՄԿ-ին և խաղաղապահներին աճյունն Արցախ տեղափոխելու պահանջով։

Օգոստոսի 14-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն գործ էր հարուցել։ Օգոստոսի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել վթարի մասնակից՝ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ։

Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+