Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:57

«Պետք է ձեռնարկենք քայլեր, որ բանը մեծ ռազմական գործողությունների չհասնի»․ ՀՀ ՊՆ փոխնախարար

«Պետք է ձեռնարկենք քայլեր, որ բանը մեծ ռազմական գործողությունների չհասնի»․ ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեր տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ մշտապես առկա է պատերազմի ռիսկ, պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանն էսկալացիայի կամ մեծ ռազմական գործողությունների չհասնի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

Փոխնախարարը հայտնեց, որ հրապարակված տեսանյութերում պարզ երևում է, թե սահմանին ինչ ռազմական տեխնիկա է կուտակում հակառակորդը։ Նրա խոսքով՝  կիրառում են հրետանային միջոցներ, մի շարք այլ ռազմական տեխնիկաներ։

«Այդ մասին խոսվել է, չեմ ուզում ևս մեկ անգամ ասել, միայն կհորդորեմ, որպեսզի մեր տեղեկատվությանը հետևեք, մենք՝ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակելու դեպքում, անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՊՆ-ն իր իրավասության շրջանակում, բնականաբար, քայլեր ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու  իմաստով։

Արցախի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել էր շփման գծում ադրբեջանական մեծ քանակությամբ զինտեխնիկայի, այդ թվում՝ հրետանու տեղաշարժի և կենտրոնացման տեսանյութ։ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների («Յաշմա» և «Կոմանդո») կենտրոնացվածության մասին սահմանին հայտարարել էր նաև Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու մտադրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունները որակել էր քաղաքական մանիպուլյացիա, ինչին ի պատասխան Երևանն ասել էր, որ շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով և տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի դեմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+