ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հռոմի ստատուտն ամենայն հավանականությամբ կվավերացվի Ազգային ժողովի կողմից։
«Հիմա քննարկումների փուլում է գտնվում, կքննարկենք, կհասնանանք՝ մեր երկրի համար, մեզ շահեկան մասերը որո՞նք են, իսկ դրանք շատ են, որովհետև մեր նկատմամբ ռազմական հանցագործություններ են կատարվել, և դա գաղտնիք չէ»,- լրագրողի հետ զրույցում ասել է Սիմոնյանը:
Մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ Սիմոնյանը չի բացառել նաև խաղաղապահների և ադրբեջանական կողմի համագործակցությունը։
«Այն սուբյեկտը, որը պետք է պաշտպանի Արցախի ժողովրդին, այսօր շրջափակում է նրան»,- ասել է ԱԺ խոսնակը և հավելել, որ «Ռուսաստանն իր անգործությամբ շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը»։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






