ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և ընդգծում է Երևանի և Բաքվի շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում կամ խաթարում այդ ջանքերը», — ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ռուսական կողմը տեղյակ է այս ուղղությամբ ֆրանսիացի գործընկերների գործունեությանը, և հորդորել հաշվի առնել հակամարտող կողմերի դիրքորոշումները։
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Այդ մասին նա հայտարարել էր Փարիզում՝ երկրի դեսպանների տարեկան համաժողովում՝ խոսելով Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






