Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:35

Փաշինյանը ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճն անվանել է տարածաշրջանի սակավաթիվ դրական միտումներից մեկը (տեսանյութ)

Փաշինյանը ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճն անվանել է տարածաշրջանի սակավաթիվ դրական միտումներից մեկը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, միության երկրների միջև ապրանքաշրջանառության աճը տարածաշրջանի սակավաթիվ դրական երևույթներից է համարել։

«Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է, և սա մեր տարածաշրջանային գործերի սակավաթիվ դրական երևույթներից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագծի վրա մինչև 2025 թվականը։ Նա մատնանշել է փաստաթղթի դրույթների լրացուցիչ մշակման անհրաժեշտությունը հետագա տնտեսական ինտեգրման ուղղությամբ։

«Իրապես՝ տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025թ․ ռազմավարության իրականացման վրա: Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է ՌԴ կողմից: Իհարկե, շատ հետաքրքիր նախագիծ է, և շատ կետեր, ընդհանուր առմամբ, ընդունելի են:

Նախագծի շուրջ առկա է դրական մթնոլորտ, բայց կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև մատնանշել է գազի և էներգետիկայի միասնական շուկայի ստեղծման և Միության երկրների կառավարությունների վարկային ու ֆինանսական քաղաքականության համակարգման կարևորությունը։

Ավելի վաղ՝ ԵԱՏՄ նիստի շրջանակներում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+