Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:30

Հայկական արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում․ ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական կցորդ (տեսանյութ)

Հայկական արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում․ ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական կցորդ (տեսանյութ)

Հայկական որակյալ արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում, այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական գծով կցորդ Ցայ Չունը։

«Առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի և Չինաստանի միջև գնալով աճում է և հեռանկարներն էլ ավելի մեծ են։ Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա ավարտին մոտ 70․000 հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան՝ ստանալով 1․5 մլն գումարի եկամուտ, որը երկկողմ հարաբերությունների ընթացքում արձանագրված ամենամեծ ցուցանիշն է։ Սա վկայում է, որ հայկական որակյալ արտադրանքը շատ լավ է վաճառվում Չինաստանում, օրինակ՝ հայկական մեղրը։

Որքանով ես գիտեմ, Հայաստանն արտադրում է մոտ 3000-4000 տոննա մեղր, և մենք ցանկանում ենք, որ Չինաստանում է՛լ ավելի շատ այսպիսի արտադրանքներ լինեն։ Իրականում՝ արտահանումը դժվար է, քանի որ երկրների միջև տարածությունը շատ մեծ է։ Մենք շատ ենք ցանկանում, որ այսպիսի որակյալ արտադրանքներ՝ նամանավանդ մեղրը, է՛լ ավելի շատ լինեն, որպեսզի չինացի ժողովուրդն ավելի լավ ծանոթանա հայկական ապրանքներին»,- ասաց նա։

Ի պատասխան Armenia Today-ի հարցին՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանը նշեց, որ տնտեսության ոլորտում երկու երկրների հարաբերություններն արագորեն աճում են։

«Չինաստանը և Հայաստանը փոխադարձ վստահությամբ բարեկամ երկրներ են և փոխշահավետ համագործակցությամբ նաև գործընկերներ։ Տնտեսության ոլորտում երկու երկրների հարաբերություններն արագորեն աճում են և, կարծում եմ, շատ բարձունքների են հասել։ Տարբեր համագործակցության նոր ծրագրեր կան, որոնցից են, օրինակ, ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների վերափոխումը, կաուչուկի արտադրությունը։ Նաև շատ լավ է ընթանում  Չինաստանի աջակցությամբ Հայաստանում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի աշխատանքը, կա Հայաստանի հանրային հեռուստատեսության տաղավարի աջակցության ծրագիր։ Ունենք նաև մարդկային ռեսուրսների ուսուցման անվճար աջակցության ծրագրեր»,- ընդգծեց դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+