Հորդանանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հարությունյանը 8։4 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և նվաճել բրոնզե մեդալ։
Այսօր ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Կնյազ Իբոյանը չափազանց լարված գոտեմարտում հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ մինչ այդ հաղթահարելով նաև Ադրբեջանի ներկայացուցչի արգելքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







