Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:55

Լոս Անջելեսի հայերը շարունակում են շրջափակված պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը (լուսանկարներ)

Լոս Անջելեսի հայերը շարունակում են շրջափակված պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը (լուսանկարներ)

Լոս Անջելեսի հայերը շարունակում են շրջափակված պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը, տեղեկանում ենք ԱՄՆ-ում բնակվող Արթուր Սահակյանի Facebook-յան էջից։ 

Նրանք շարունակել են երթեր իրականացնել։ Բևեռլի Հիլզում գտնվող Ադրբեջանի հյուպատոսության շենքը շրջափակված պահելով՝ հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Հայ համայնքի ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի շրջակայքում։ 

Օգոստոսի 7-ից Լոս Անջելեսի հայերը բողոքի ցույցեր են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։ Օգոստոսի 8-ին ցուցարարները գիշերել էին  կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ, մեկ օր անց փակել են փողոցը՝ երթով շարժվելով դեպի կոնգրեսականի նստավայր։ Օգոստոսի 10-ին Շիֆը համաձայնել էր հանդիպել ակտիվիստների հետ։ Օգոստոսի 14-ին Լոս Անջելեսի հայերն արգելափակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության մուտքը։ 

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+