Արցախի ՊՆ-ն հերքում է շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ կողմից զինտեխնիկա կուտակելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն նույնպես հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







