Օգոստոսի 14-ին Հայաստանում արևային եղանակ է սպասվում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 2-3 մ/վ արագությամբ, օգոստոսի 14-15-ը երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +39-ից +40, գիշերը՝ +21-ից +23:
Արցախում նույնպես առանց տեղումների եղանակ կլինի. օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +33-ից +38; գիշերը՝ +16-ից +20:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







