ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.
«Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա»,-գրում է Աբրահամյանը:
Աբահամյանը նշում է, որ Աշոտյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում: Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»-գրում է պատգամավորը:
Հունիսի 16 -ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






