Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:14

Դատախազությունը հողատարածքների օտարման մասին ապօրինի որոշումներով հայցադիմումներ է ներկայացրել վարչական և հակակոռուպցիոն դատարաններ

Դատախազությունը հողատարածքների օտարման մասին ապօրինի որոշումներով հայցադիմումներ է ներկայացրել վարչական և հակակոռուպցիոն դատարաններ

Ինչպես տեղեկացնում է դատախազությունը,  2023 թվականի մայիս-հունիս ամիսներին մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ:

«Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր»:

Մասնավորապես՝

Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ մակերեսով հողամասում կառուցված 571.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ համարվել է Երևանի սեփականություն, և հաջորդ տարի Մ.Շ.-ն, որպես սեփականություն, Երևան համայնքից ձեռք է բերել հողամասն ու շինությունը: Օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված որոշումն անվավեր ճանաչելու նպատակով Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

Երևանի քաղաքապետի 2010 թվականի հուլիսի 22-ի 3388-Ա որոշմամբ՝ օտարվել են Անդրանիկի 121/8 հասցեում, իսկ 2013 թվականի մայիսի 17-ի 2480-Ա որոշմամբ՝ Անդրանիկի 123/5 և 121/8 հասցեներում գտնվող «Իտալական» այգու հողամասերը, այն դեպքում, երբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերն արգելվում է սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին և իրավաբանական անձանց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը Երևանի քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 3 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ոչ գույքային պահանջներով 2 հայցադիմում՝ Անդրանիկի 43 հասցեի և դրան հարակից տարածքներում ինքնակամ կառույցները քանդելու պահանջով, քանի որ ինքնակամ կառույցները հետագայում ևս Հողային օրենսգրքի սահմանափակումներով պայմանավորված՝ ենթակա չէին օրինականացման:

Երևանի քաղաքապետի 2004 թվականի մայիսի 11-ի 799-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին օգտագործման իրավունքով տրամադրվել է Բաբաջանյան 304 հասցեում գտնվող 8760 քմ մակերեսով «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ իր հողամասով: Համայնքի ավագանու 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ՝ օտարվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին: Հայցադիմումներ են ներկայացվել Վարչական և Հակակոռուպցիոն դատարաններ:

2008 թվականի ապրիլի 16-ի 113-Ա որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (քաղաքացիներինև իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր) արգելքի պայմաններում՝ Երևան քաղաքի Ջամբուլի 29 և 29/3 հասցեում գտնվող 0.515193 հա հողատարածքը տրամադրել է Ա.Հ.-ին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ վերոնշյալ հողատարածքը նախատեսված է եղել էլեկտրահաղորդիչ գծերի համար: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի ապրիլի 16-ի որոշումն անվավեր ճանաչելու, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումներն ու սեղանամատյանի գրառումները վերացնելու պահանջներով հայցադիմումը:

Շահումյանի շրջանի Հաղթանակի գյուղխորհրդի կողմից 1990 թվականի հունիսի 13-ին և 1997 թվականի հոկտեմբերի 24-ին Հաղթանակ թաղամասում որոշ հողօգտագործողների տրամադրվել են հողի սեփականության իրավունքի պետական ակտեր՝ վավերացված «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂ. ՀԱՄԱՅՆՔԻ Փ. Բ. Ը.» կնիքով: Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքը «փակ բաժնետիրական ընկերության» կազմակերպաիրավական ձև չի ունեցել և չէր կարող պարունակել «ՓԲԸ» գրառումը: 2022 թվականին հողօգատգործողները սեփականության իրավունքի պետական ակտերը ներկայացրել են Երևանի քաղաքապետարան: 2023 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+