Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Բունիաթյանը հաղթել է թուրք մրցակցին, ՀՀ հավաքականը թիմային 4-րդ տեղում է, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը զբաղեցրել է թիմային 4-րդ հորիզոնականը, իսկ հյուրընկալող երկրի (Թուրքիայի) հավաքականը առաջնությունում ոչ մի միավոր չի վաստակել»,- ասված է ֆեդերացիայի տելեգրամյան ալիքում։
Ֆեդերացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ Սամվել Գևորգյանը և Հենրիկ Հայկյանը նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ Վարուժան Հովհաննիսյանը, Նարեկ Նիկողոսյանը և Վլադիմիր Ազարյանը զիջել են մրցակիցներին։
Օգոստոսի 4-ին հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում զբաղեցրել է թիմային 5-րդ տեղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







