Հնդկաստանի Կերալա նահանգում 11 հավաքարարներ, որոնք զբաղվում էին կենցաղային աղբի հեռացմամբ և հասարակական զուգարանների տեղադրմամբ, վիճակախաղով շահել են 1,2 միլիոն դոլար, Pravilmag-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը։
Վիճակախաղի տոմսն արժեքը եղել է 3 դոլար, որը հավասար է հավաքարարներից յուրաքանչյուրի օրավարձին և կանայք ստիպված են եղել տոմս գնել միասին, քանի որ նրանց ֆինանսական վիճակը թույլ չի տվել անհատապես մասնակցել վիճակախաղին։
Ջեքփոթ հաղթած հավաքարարների մեծ մասը խոշոր պարտքերի մեջ է՝ բուժման, երեխաների կրթության, օժիտի և այլ անհրաժեշտ ծախսերի պատճառով։ Հարկերը վճարելուց հետո հաղթողները կստանան ավելի քան 700.000 դոլար (մոտ 64.000-ական դոլար անհատին):
«Ես մինչ ականջներս պարտքերի մեջ եմ, ուստի այս գումարն ինձ համար մեծ թեթևացում կլինի: Վերջապես հոգու հանգստություն կգտնեմ»,- ասել է հաղթողներից Լիլա Կ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







