Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:16

ՊՆ նախկին նախարարը գնահատել է 2020-ի պատերազմում ՀՀ ԶՈւ-ի պատրաստվածությունը

ՊՆ նախկին նախարարը գնահատել է 2020-ի պատերազմում ՀՀ ԶՈւ-ի պատրաստվածությունը

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամաներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բաց նիստի ժամանակ գնահատել է 2020-ի պատերազմում ՀՀ ԶՈւ-ի պատրաստվածությունը:

Պաշտոնի նշանակվելուց ինչ վիճակում եք ընդունել ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ-ն

Հաշվի առնելով այն, որ ես ՊՆ-ում պաշտոնավարել եմ նաև որպես առաջին տեղակալ բավականին երկար ժամանակաշրջան և իմ բացակայությունը ՊՆ-ից ընդամենը մեկ տարի ու կես էր, որը պայմանավորված է եղել իմ այլ պաշտոնավարմամբ, ինձ վերաբերելի մասով ԶՈՒ վիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ դեմ ուղղված և ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման առումով: Իսկ այդ ապահովման խնդիրը դրված էր նաև ԶՈՒ վրա: ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր ԶՈւ-ն գտնվում էր:

Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված տեղեկատվություն է: Ես ինչո՞ւ եմ ասում 2-3 անգամ, այսինքն՝ պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով ԶՈՒ պատրաստվածությունը բավարար էր:

Արդյո՞ք ուժերի հարաբերակցությունը իսկապես 2-3 էր

Իմ պատասխանը վերաբերում էր իրավիճակին, պատրաստականության աստիճանին: Ես չեմ ասում՝ ինչ է եղել իրականում: Նորից անդրադառնամմ ՍՈՒ-30-ներին, որոնք բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են, կործանիչների կամ ԶՈՒ ռազմօդուժի առումով հարաբերակցությունը եղել է 0: Այսինքն՝ մենք կործանիչ ՀՕՊ ավիացիա ընդհանրապես չենք ունենցել: Եվ հիմնվում ենք միայն նախկին Խորհրդային միության սահմանից եկող սպառնալիքների, ՌԴ հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի, կործանիչների հագեցվածության վրա:

Ես չասացի՝ ես բավարարված եմ եղել, թե ոչ, իմ, որպես ՊՆ նախարարի տեսլականները, որոնք կարելի է ձևակերպել որպես ԶՈՒ զարգացմանը միտված մոտեցումներ, երկուսն են: Ես դրանք ձևակերպել եմ երկու անգամ՝ 2018-ին և 2020-ին: Խոսքն այստեղ բավարարվածության մասին չէ: ԶՈՒ-ն կենդանի օրգանիզմ է: Երբ 1992-ին այն ստեղծվեց, այն մակարդակին չէր, ինչ 2020-ին: Եթե 2020-ին լիներ պատրաստվածության և հագեցվածության այդ վիճակը, հնարավոր է՝ ԶՈՒ-ն հայտնվեր Ադրբեջանի արևելյան սահմաններին, այսինքն՝ Կասպից ծովի ափերին: 

2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, հաշվի առնելով մեր տնտեսական և ժողովրդագրական վիճակը, մենք կարող էինք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգություն ու ինքնորոշման իրավունքը

Զորահավաքային ռեսուրսները

Մեր մոեցումը զորահավաքային ռեսուրսների ներգրավմանը 1946-1960-ականների սկիզբ ձևավորված մոտեցում է՝ տոտալ պատերազմ վարելու ամբողջ ներուժը օգտագործելու, օպերատիվ և ռազմավարական խորություններ ունենալու նարավորություններով, մեծ ժողովրդագրություն ունենալու հնարավորություններով, մոբիլիզացիոն հայեցակարգերով: Դա ավտոմատ կերպով ներդրվել է ՀՀ ԶՈՒ լրահամալրելու առումով: Իմ գնահատականով՝ սա իրատեսական չէր և ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէր անելու:

Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը

Նախապատրաստական կամ նախորդող փուլում մենք վերանայում էինք և ակտիվ պահեստազորի ռեզերվի գաղափարն էինք ներդնում: Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական և անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են պրոֆեսիոնալ բանակ, արհեստավարժ բանակի համալրման սկզբունքն են ընտրել: Այն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թվաքանակ էր: Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական հնարավրություններն իրականում թույլ չէին տալիս գոյություն ունեցող զորահավաքի շրջանակում ներդաշնակված մարտունակ ստորաբաժանումներ ներգրավելու առումով: Դա կարող էր լինել սահմանափակ քանակությամբ, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ զորացրված զինծառայողների միջոցով, հատուկ այլ ծառայությունների համար, ինչպիսին է ռազմօդուժը, ՌԵՊ-ը, հրետանին, բայց հետևակի առումով առանց ներդաշնակելու, ես կարծում եմ, որ 5-րդ, նույնիսկ՝ 4-րդ սերնդի պատերազմի պարագայում թերի էր:

Արդյո՞ք պատերազմի 4-րդ օրը զորահավաքը կանգնեցվել է

Չգիտեմ ինչու է նման հարց բարձրացվել, սակայն դա ակնհայտ սուտ է, այդպիսի բան չի եղել: Համալրումն իրականացվել է պատերազմի ամբողջ ընթացքում, բոլոր 44 օրերի շրջանակներում, անգամ՝ հետո: Այդ շահարկումը, կարծում եմ, կապված է կամավորական ջոկատների ներգրավման կամ չներգրավման հետ: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչպես կարող է նման բան լինել, եթե մեր ԶՈՒ-ն կրկնապատկվեց: Պատկերացրեք՝ ինչ թվերի մասին է խոսքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+