Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:36

«Հայաքվե»-ին միացել են 54800 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե»-ին միացել են 54800 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, հավաքել է 54 800 ստորագրություն, միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Նախորդ շաբաթ 38500 էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 16 300 քաղաքացիներ, 54 800 քաղաքացիներից 24 660-ը Երևանում, 29380-ը ՀՀ մարզերում և 760 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով»,- հայտարարել է Չալաբյանը։

Մինչև օգոստոսի 19-ը կազմակերպիչները ստորագրահավաքի արդյունքների վերաբերյալ գրավոր հայտարարություն կուղարկեն ԿԸՀ՝ փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։ ԿԸՀ-ից եզրակացությունը ստանալուց հետո, որի պատրաստումը տևում է 30 օր, շարժումը նախագիծը կուղարկի Ազգային ժողով։ Դրանից հետո խորհրդարանը պարտավոր կլինի այն քննարկել լիագումար նիստում և հանձնաժողովներում, պարզաբանել է նախաձեռնության անդամ, փաստաբան Արամ Պետրոսյանը։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախաձեռնությունը ստորագրահավաքի երեք շաբաթվա ընթացքում հավաքել է 38 500 ստորագրություն։ Հունիսի 29-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումն սկսել է ստորագրահավաք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+