Հայերը ի պաշտպանություն Արցախի ակցիա են անցկացրել Լոս Անջելեսում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան գրասենյակի մոտ, հայտնել է ակցիայի կազմակերպիչ Support Armenia կազմակերպությունը Instagram-ում։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը արձագանքել Արցախի խաղաղ բնակիչների առջև ծառացած մարդասիրական մարտահրավերներին։
Մասնակիցները գրասենյակի ներկայացուցիչներին են ԿԽՄԿ-ին ուղղված հատուկ նամակ։
Հուլիսի 25-ին ԿԽՄԿ-ն հայտարարել էր Արցախի բնակիչներին մարդասիրական բեռներ հասցնելու անհնարինության մասին և կոչ էր արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իր մարդասիրական գործողությունները վերսկսելու համար։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



