Հանրապետության տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Երևանում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 31-35 աստիճան տաքություն, երեկոյան՝ 20-23 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







