Ադրբեջանը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ, հաղորդում են երկրի պաշտոնական լրատվամիջոցները։
Նախագահի օգնական-Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը չորեքշաբթի հանդիպել է Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդխանանի հետ։ Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և վերջին օրերին ԶԼՄ-ներում Իրանի տարածքով իբրև թե Հայաստանին հնդկական արտադրության սպառազինության համակարգեր մատակարարելու մասին մամուլում շրջանառվող նյութերը մտահոգություն են առաջացնում ադրբեջանական կողմի համար։
Նա ընդգծել է, որ «Հնդկաստանի կողմից մահաբեր զենքի մատակարարումը Հայաստան, այն ժամանակ, երբ Բաքուն և Երևանը բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար և խոչընդոտներ է ստեղծում կայուն խաղաղության և հաստատման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






