«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը սուր քննադատության է ենթարկել Շուշիում Ադրբեջանի կազմակերպած մեդիա ֆորումը։
«Անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը»,- գրել են լրագրողները Twitter-ում։ Նրանք դատապարտել են «Իլհամ Ալիևի ռեժիմի անսահման կեղծավորությունը» և ֆորումն անվանել մամուլի համար «անարդյունք»։
Հուլիսի 21-ից 23-ը Շուշիում տեղի է ունեցել «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով մեդիա ֆորում։
Արցախի Շուշի քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2022 թվականի նոյեմբերի 8-ին՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից եռակողմ հռչակագրի ստորագրումից առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







