Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողը Նախիջևանում ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախիջևանի զինվորական դատախազությունը ինքնասպանության մասին տեղեկություն է ստացել պետական սահմանային ծառայության N զորամասից։ Ինքնասպանություն գործած զինծառայողը Քանան Բակիևի Սեյմուր օղլուն է։
Զինվորական դատախազի ավագ օգնական, զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը հայտարարել է, որ ստացված տեղեկատվության հիման վրա Նախիջևանի զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, մարմինը, նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







