Երևանում հուլիսի 10-ին, 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 10-ին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 10-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







