Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:11

Բաքուն հավատարիմ է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ եռակողմ հայտարարության իրականացմանը․ Իրանի արտգործնախարար

Բաքուն հավատարիմ է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ եռակողմ հայտարարության իրականացմանը․ Իրանի արտգործնախարար

Բաքուն հավատարիմ է Հայաստանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարության իրականացմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ես հասկացել եմ, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է  եռակողմ հռչակագրի իրականացմանը։ Ադրբեջանն աջակցում է կապի և տրանսպորտային ուղիների բացմանը, ինչպես արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ։ Այս տարածաշրջանը մեծ ներուժ ունի տարանցման առումով։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- Աբդուլլահիանի խոսքերն է մեջբերում Իրանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Աբդուլլահիանը նշել է, որ Իրանը միշտ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը։

Հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով զոհվել է ՊԲ 4 զինծառայող՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը։ Հուլիսի 3-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 4-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի երկու խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ»,- նշված է գերատեսչության տեղեկագրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+