Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Արամ Ոսկանյանը նշանակվել է «Սյունիք» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ

Արամ Ոսկանյանը նշանակվել է «Սյունիք» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ

Արամ Ոսկանյանը նշանակվել է «Սյունիք» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետը մարզել է նաև «Բանանցը», «Ալաշկերտը» և «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։ 2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն և նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Որպես ֆուտբոլիստ՝ Արամ Ոսկանյանը հանդես է եկել «Բանանցում», «Փյունիկում», «Արարատում», «Միկայում», ինչպես նաև ռուսական «Բալթիկա», «Սանկտ-Պետերբուրգ», ղազախական «Եսիլ-Բոգատիր», «Կիզիլ-Ժար» ակումբներում և Տաշքենդի «Լոկոմոտիվում»։

Հայաստանի կրկնակի չեմպիոն է, եռակի գավաթակիր։ Ոսկանյանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում։
«Սյունիքն» Արամ Ոսկանյանի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի լրատվության բաժինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+