Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:02

Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի, Արցախը ե՞րբ է եղել Ադրբեջանի կազմում․ Օսկանյան

Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի, Արցախը ե՞րբ է եղել Ադրբեջանի կազմում․ Օսկանյան

Այս պայմաններում ասել, որ Արցախն Ադրբեջան է և հավատալ, որ Արցախի ժողովուրդը կարող է հանգիստ կամ անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, թյուրիմացություն կլինի, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանըը, թե ԱՄՆ-ն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում։

«Նման հարցի քննարկումն անգամ պետք է բացառել։ Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի, Ադրբեջանը ե՞րբ է եղել Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի գոյության օրվանից Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Սովետաական շրջանում ընդամենը ինքնավար մարզ է եղել, իսկ այդ շրջանն Ադրբեջանն իր սահմանադրությամբ անօրինական է համարել։ Այս ամենը մեր զինանոցում ունենալով՝ բանակցությունների գնալն ու լռելը դիվանագիտություն չէ»,-նշել է Օսկանյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությամբ այսօր կարելի է հրաշքներ գործել։

«Դրա համար ցանկություն ու կամպ է պետք։ Այսօր կա այլընտրանք նրա, ինչն անում է Փաշինյանը»,-հավելեց նախկին նախարարը։

Հունիսի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել է, որ  «ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+