«Պոբեդա» ավիաընկերությունը [Աերոֆլոտ խմբի անդամ] ընդլայնում է աշխարհագրությունը և կիրականացնի Սոչի-Գյումրի չվերթեր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
«Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 29-ից և կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերության կայքում արդեն բաց է թռիչքների տոմսերի վաճառքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







