Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշում չունի UWW օլիմպիական խաղերի մասնակցելու մասին, Armenia Today-ին հայտնեցին ԸՀՖ-ից:
«Պետք է տեղի ունենան քննարկումներ ԿԳՄՍ նախարարության հետ, որից հետո կկայացվի համատեղ որոշում: Քննարկման ժամկետների մասին նույնպես որևէ բան հայտնի չէ»,- ասացին Ֆեդերացիայից:
Ըմբշամարտի Միացյալ համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Բաքվում կանցկացվեն արտոնագրված մրցաշար եվրոպական երկրների համար, Բիշքեկը՝ ասիական, Կահիրեն՝ աֆրիկյան և Ակապուլկոն՝ ամերիկյան, իսկ Ստամբուլը կհյուրընկալի բոլոր երկրներին։
Մրցաշարերի արդյունքներով հաղթողն ու արծաթե մեդալակիրը կստանան Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագիր՝ ի տարբերություն 2023 թվականի աշխարհի առաջնության, որը ընտրական կծառայի նաև Փարիզի համար, որտեղ տոմսեր կստանան նաև բրոնզե մեդալակիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







