Հունիսի 26-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Մոսկվայի «РАДОСТЬ» Կենտրոնի «ВОЗРОЖДЕНИЕ» երգչախուբը, իսկ հունիսի 28-ին, ժամը 19:00-ին խումբը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է ՌԴ վաստակավոր արտիստ, ՌԴ նախագահի, ՌԴ կառավարության և Մոսկվայի քաղաքապետարանի մրցանակների դափնեկիր Տատյանա Ժդանովան, կոնցերտմասյտերն է Մարկ Պոմը։
Ծրագրում կհնչի հոգևոր երաժշտություն:
Ծրագրում ընդգրկված են՝ Մ. ԳԼԻՆԿԱ, Է. ԵՐԿԱՆՅԱՆ, Օ. ԽՐՈՄՈՒՇԻՆ,
Ա. ՊԱԽՄՈՒՏՈՎԱ, Ա. ԲԱԲԱԲՋԱՆՅԱՆ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ հատվածներ Ս. ՌԱԽՄԱՆԻՆՈՎԻ «Ալեկո» և Ա. ԲՈՐՈԴԻՆԻ «Իշխան Իգոր» օպերաներից, Պ.Ի. ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «Ձյունանուշ» երաժշտությունից՝ գրված Ա. Օստրովսկու համանուն գարնանային հեքիաթի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







