ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ իշխանություններին ներկայացված ԱՄՆ վերջնագրի մասին:
«Պատմության մեջ առաջին անգամ ես տեղեկություններ եմ տեսնում, որ միջնորդ հանդիսացող երկիրը սպառնում է կարգավորման մասնակցին ուժի կիրառմամբ՝ իր միջնորդական դերը կատարելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հայտարարել է, որ իրեն մտահոգում է «ուժի, սպառնալիքի և շանտաժի միջոցով բանակցային սեղանի շուրջ նստելու կամ միջնորդների մտքում գծած ձևերին մասնակցելու փորձը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ամերիկյան կողմը պարտավոր է մեկնաբանել այդ հաղորդումները, և եթե այդ փաստերը հաստատվեն, ապա «նրանք ևս մեկ անգամ կխաթարեն իրենց՝ որպես միջնորդի համբավը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







