Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը բարեկեցություն կբերի տարածաշրջանին, Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը կդառնա շատ ավելի բարեկեցիկ։ Մենք այս երկխոսությունը վարում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համաձայնեցմամբ։ Նաև հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները»,- գրել է նա Ադրբեջան կատարած այցից հետո։
Էրդողանը հավելել է, որ Բաքուն և Անկարան «շատ են աշխատում Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ժամանակ գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







