Թուրքիան պատրաստ է ցանկացած ժամանակ գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ «Եթե Շուշիում բացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, դա ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
2022 թվականի հոկտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացելու։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Շուշիի հյուրանոցներում ներդրումները քաղաքը կվերածեն «Ադրբեջանի գրավչության կենտրոնի»։ «Մենք վճռական ենք ամրապնդելու եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով»,- ասել է Էրդողանը։
Շուշի քաղաքը Ստեփանակերտի վերահսկողության տակ էր մինչև 2020 թվականի նոյեմբերը և Արցախում 44 օր շարունակվող ռազմական գործողություններից հետո անցավ Բաքվի վերահսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







