Պետերբուրգում Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) փակել է թուրքամետ «Սուլեյմանջիլար» կրոնական կազմակերպության անօրինական դպրոցը, հայտնում է mk.ru-ն՝ հղում անելով իրավապահների հայտարարությանը։
Խոսքը մի կազմակերպության մասին է, որը հանդես է գալիս Թուրքիայի հովանու ներքո և գործում «Մեծ Թուրանի» ստեղծման օգտին, որի մեջ, արմատականների կարծիքով, պետք է մտնեն նաև Ռուսաստանի մահմեդական շրջանները։
Կազմակերպությունը միսիոներական գործունեություն է ծավալել Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում։ Ուսուցումն իրականացվել է «լիարժեք գիշերօթիկ» համակարգով․ երեխաներն այնտեղ են բնակվել։
Կազմակերպությունը Ռուսաստանի կրթության նախարարության կողմից լիցենզիա չի ունեցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







