Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

ՔԿ պաշտոնյաների աշխատավարձը կավելանա դրույքաչափի 92 տոկոսով

ՔԿ պաշտոնյաների աշխատավարձը կավելանա դրույքաչափի 92 տոկոսով

ՔԿ պաշտոնյաների աշխատավարձը կավելանա դրույքաչափի 92 տոկոսով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Պատգամավորները հարցն առաջին ընթերցմամբ քննարկել են մայիսի 23-ի ԱԺ նիստում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին` 41.883 քրեական գործ,  2022 թվականին` 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին` 111 վարույթ:

Արսեն Այվազյանի խոսքով նախագծով առաջարկվող կարգավորումները փոխկապակցված են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության, ինչպես նաեւ 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության հետ. «Ռազմավարություններից հետեւում է, որ անհրաժեշտ է իրականացնել քննիչների աշխատավարձերի բարձրացում»,- ընդգծել է նա:

Արսեն Այվազյանի տեղեկացմամբ սկսնակ քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում այն կկազմի շուրջ 570 հազար դրամ: Ըստ այդմ քննիչների հաստիքների ավելացումը ծանրաբեռնվածության նվազեցման չի բերելու:

Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական գործերի նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Այվազյանի խոսքով վերջիններս հաճախ աշխատում են ոչ աշխատանքային ժամերի եւ օրերի: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+