Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:24

ՊԵԿ-ը քաղցրավենիքի մեջ աննախադեպ քանակի թմրամիջոց է հայտնաբերել․ կան ձերբակալվածներ

ՊԵԿ-ը քաղցրավենիքի մեջ աննախադեպ քանակի թմրամիջոց է հայտնաբերել․ կան ձերբակալվածներ

ՀՀ ՊԵԿ-ը տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք է կանխել, դեպքերով կան ձերբակալվածներ, հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Հիշյալ առաքանին ստանալիս ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:

ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու և բացահայտելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:

«Տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ տվյալ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվելու առաքանի, որը, հնարավոր է, պարունակի թմրամիջոցներ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 80 հաբ: Դրանք միախառնված և թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ»,-հայտնում են ՊԵԿ-ից՝ տեղեկացնելով, որ նշված քաղաքացու բնակության վայրից հայտնաբերվել է նաև 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով:

ՊԵԿ-ից հայտնում են, որ, համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների, «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների` ԱՄՆ-ում 2022 թվականի ընթացքում «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի և այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է:

Մայիսի 17-ին հայտնել էինք, որ Հայաստանի ԱԱԾ-ն Էկվադորից թմրանյութերի մաքսանենգության սխեմա է բացահայտել։  Մայիսի 16-ին Իտալացի մաքսավորները առգրավել էին  Էկվադորից Հայաստան ուղեւորվող ռեկորդային 2734 կգ կոկաինը։

Մայիսի 13-ին ԱԱԾ-ն պարզել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ ներմուծվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+