Հայաստանի պաշտպանության նախարարը Պենտագոնի ներկայացուցիչների հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Փրայորի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը և ռազմական կցորդը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







